ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

«Հայ ազգային երգը մրցելու կարիք չունի»

«Հայ ազգային երգը մրցելու կարիք չունի»
25.05.2015 | 16:10

«Ինչպե՞ս եք վերաբերվում «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծին»: Ժողովրդական երգիչ Հայկ Մխոյանը, անդրադառնալով մեր այս հարցին, ասաց, որ որպես այդպիսին, շատ լավ է, որ կա նման նախագիծ. «Լավ է, որ պրոպագանդվում են ժողովրդական երգը, ազգային մշակույթը, բայց կուզեի անկեղծ լինեին: Երբ ասում են՝ ազգային մշակույթ, դա ինքնին մաքրություն է, պետք չէ բարեկամ, հարևան, քավոր, սանիկ խառնել:

Շատ նախագծերում կա այդ երևույթը: Դրա համար ես խուսափում եմ մրցույթներից»:
Հայկ Մխոյանը օրերս է վերադարձել Բուլղարիայում անցկացվող երգի միջազգային մրցույթներից՝ հաղթանակներով: Երգիչը նշեց, որ այս դեպքում, նրա համար էականն այն է, որ ներկայացնում է հայ ազգային երգը միջազգային բեմում: Առաջին տեղ զբաղեցնել-չզբաղեցնելը էական չէ: «Հայ ազգային երգը մրցելու կարիք չունի»,- ընդգծեց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ